|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
«Սպասել, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորելու է մեր խնդիրը, սխալ է: Մեր փոխարեն Մինսկի խումբը դա անել չի կարող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկու նպատակ ունի: Առաջինը` կապ պահպանել երկու պետությունների միջեւ եւ հնարավորություն տալ ադրբեջանցիներին ու հայերին հանդիպելու, շարունակելու բանակցությունները: Երկրորդը` նպատակ ունի գործընթացը միջազգայնացնելու եւ ապահովելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մասնակցությունը դրան:
Քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ, բացի Մինսկի խմբից, այլ ձեւաչափում հնարավոր չէ պատկերացնել բանակցությունների ընթացքը: Եվ գործընթացի տեղափոխումը մեկ այլ ձեւաչափ կարող է մահացու լինել թե' ադրբեջանցիների, թե' հայերի համար:
Հարցին, թե որքա՞ն է շարունակվելու այս ոչ փոփոխական վիճակը, Ա. Իսկանդարյանը պատասխանեց, թե Արցախյան հակամարտությունն արագ անհնար է լուծել: