|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Արցախյան կողմը դուրս է մնացել բանակցությունների ընթացքից, ի՞նչ քայլեր են արվում Արցախին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար. ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։
Նախարարը նշեց, որ հարցի պատասխանը նշված է բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են տրված ԵԱՀԿ-ի գրասենյակին։ «Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը, և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն` խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել` առանց արցախյան կողմի»,- ասաց Նալբանդյանը։