|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԵԽԽՎ նիստում ելույթ ունենալով, նշել է, որ վաղը Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ «շատ կարևոր որոշում» է կայացնելու. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ինչ որոշման մասին է խոսքը, նա չի մանրամասնել:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության գագաթաժողովը, որի ընթացքում կքննարկվի Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Իսկ վաղը՝ գագաթաժողովի հիմնական աշխատանքային օրը, տեղի կունենա Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի և Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը։