|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ-ում արգելափակված է հայկական մի քանի լրատվամիջոցների աշխատանքը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Խնդրի էությանը տեղյակ ենք, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ամենօրյա կապի մեջ է ռուսական պատկան մարմինների հետ՝ խնդրին լուծում տալու համար: Որքան տեղյակ եմ՝ այսօրվա դրությամբ խնդիրը մասնակի լուծվել է` որոշ կայքերի հետ կապված»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ խնդիրը նաև տեխնիկական բնույթի է, և որ քայլեր են ձեռնարկվում դրա վերացման ուղղությամբ:
Աննա Նաղդալյանը հորդորեց լրատվամիջոցներին` խափանումների մասին տեղեկացնել իրենց, որպեսզի ռուսական կողմի հետ ակտիվ աշխատանք տարվի: