|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«ԶԼՄ-ների ինքնակարգավորում. գործընթացները Հայաստանում և միջազգային փորձը» խորագրով կլոր սեղանի շրջանակներում այսօր մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված անձինք անդրադարձան լրատվամիջոցների համար կարևոր նշանակություն ունեցող էթիկայի նորմերին, ինչպես նաև ինքնակարգավորման գործընթացին:
Անկախ մեդիա փորձագետ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ-մարմնի անդամ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ` մեդիայի ներկայացուցիչները պետք է ինքնակարգավորվեն, այսինքն` որոշեն, որ պետք է աշխատեն առանց «copy-past» անելու և կարողանան հաղթահարել դա: Մասնագետի կարծիքով` դա մեծագույն խնդիր է: Նա նշեց նաև, որ 39 լրատվամիջոց միացել է էթիկային վերաբերող կանոնագրին, որում նշված են լրագրողի պարտականությունները: «Յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է հստակեցնի իր գործունեությունը` կա'մ ինքնակարգավորվի, կա'մ էլ ենթարկվի այն կանոնին, որին ենթարկվում են բոլոր լրատվամիջոցները»,- ասաց Հարությունյանը` հավելելով. «Ստեղծված է դիտորդ մարմին, որը լրատվամիջոցներն են ընտրել: Այն կազմված է 14 լրատվամիջոցների ներկայացուցիչներից: Այն վարույթներ չի հարուցում, բայց եթե որևէ լրատվամիջոց բողոքում է մյուսից, դիտորդ մարմիններն սկսում են ներսում քննարկել այդ հարցը: Այլ կերպ ասած` փորձում են ներսում կարգավորել խնդիրները: Եթե չեն կարողանում, նոր դիմում են դատարան, բայց նման օրինակ չի եղել, որ չկարողանան ինքնակարգավորվել»:
Մեսրոպ Հարությունյանն ասաց նաև, որ եթե հարցը կանոնակարգվում է, լրատվամիջոցը պետք է ինֆորմացիա տպագրի իր լրատվամիջոցում:
Նշենք, որ Yerkir.am-ը ևս միացել է այդ կանոնագրին: