Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
74 տարեկան հասակում մահացել է համակարգչի cut (կտրել), copy (պատճենել) և paste (տեղադրել) հրամանների ստեղծող Լարրի Թեսլերը. հայտնում է BBC-ն:
Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ Թեսլերը սկսել է աշխատել Սիլիկոնյան հովտում 1960-ականների սկզբին, երբ համակարգիչները մեծ տարածում դեռ չէին գտել:
Մասնագիտությամբ մաթեմատիկոս (ավարտել է Ստենֆորդի համալսարանը) Թեսլերի գյուտերն անձնական համակարգիչ ունեցողների համար իսկական նվեր է, քանի որ այսօր առանց դրանց անհնար է դարձել համակարգչից օգտվելը:
Թեսլերը աշխատել է նաև «Xerox» ընկերությունում:
Համակարգչային տաղանդը 1980-1997թթ. աշխատել է «Apple» կորպորացիայում: Աշխատանքից դուրս գալուց հետո նա աշխատել է նաև Amazon-ի, Yahoo-ի և այլ տեխնիկական հսկաների համար: