Միասին կարող ենք
կարևոր
892 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-14 21:18
Քաղաքական

Արցախյան հակամարտությունն ընդամենը սառեցվել է հօգուտ Ադրբեջանի․ Արա Պողոսյան

Արցախյան հակամարտությունն ընդամենը սառեցվել է հօգուտ Ադրբեջանի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսքի ազատության «ռահվիրաների» համար խնդիր չի, չէ՞, որ ավտոկրատը կարող է սպանել գիտական, մշակութային, հանրային դիվանագիտությունը և մարդկանց ստիպել անել կամ ասել այն, ինչ ինքն է ճիշտ համարում։

Ավտորիտարիզմ չի, չէ՞, երբ ավտոկրատի թեզերը հասարակության մեծամասնության կողմից ընդունելի չեն, բայց նա հետևողականորեն փորձում է իր հիվանդ պատկերացումները փաթաթել մարդկանց պարանոցին։

Ավտորիտարիզմ չի, չէ՞, երբ ավտոկրատի բոլոր հիմնավորումները ծիծաղելի են հասարակության համար, բայց նա շարունակում է մարդկանց ստիպել ու վախեցնել…

Արցախի հարցը լուծված համարող արևելյան բռնապետն ու իր երևանյան դրկիցը ինչքան էլ համոզեն, ինչքան էլ պայքարեն մարդկանց զգացումների դեմ, դա կոնֆլիկտ չի լուծելու…

Արցախյան հակամարտությունն ընդամենը սառեցվել է հօգուտ Ադրբեջանի…»։