|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվող «Մոսկովյան օփեն» փառատոնի կանանց մրցաշարի 4-րդ մրցափուլում Լիլիթ Գալոյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ:
Իր առաջին հաղթանակն այս մրցաշարում տոնեց Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան, ով սպիտակ խաղաքարերով ստիպեց անձնատուր լինել լեհուհի Յոլանտա Զավադսկայային:
Գալոյանն այժմ իր ակտիվում ունի 2 միավոր և ընթանում է աղյուսակի միջնամասում:
Իսկ առաջատարները երեքն են, ովքեր ունեն 3 միավոր` չինուհի Ժաո Սյուեն, մոնղոլուհի Մոնգոնտուլը և ռուսաստանցի Վալենտինա Գունինան:
5-րդ մրցափուլում Գալոյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Մարիա Ֆոմինայի հետ, իսկ Համբարձումովայի մրցակիցը Մոնգենտուլան է: Հայ շախմատիստուհին կխաղա սև խաղաքարորով: