կարևոր
982 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-03 16:04
Հասարակություն

Ատեստավորումից 2 տարի առաջ փակվել են առաջատար մասնագետ դառնալու հնարավոր ճանապարհները․ ահազանգ՝ գիտաշխատողի կողմից

Ատեստավորումից 2 տարի առաջ փակվել են առաջատար մասնագետ դառնալու հնարավոր ճանապարհները․ ահազանգ՝ գիտաշխատողի կողմից

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Ալա Խառատյանն անդրադարձել է գիտական հաստատություններում անցակցվող որակավորման գործընթացին՝ նշելով․

«Որպեսզի տարիներով աշխատած ավագ գիտաշխատողը դառնա առաջատար և ստանա ծիծաղելի 270 հազար դրամից մի քիչ ավելի գումար, պիտի ունենա բոլոր անելիքների հետ միասին նաև դրամաշնորհի ղեկավարում։

Արդեն երկու տարի է, չկան այն դրամաշնորհները, որոնց կարելի է դիմել ատեստացիայի այդ պահանջը բավարարելու համար՝ եղածը կա'մ նախատեսված է լաբորատորիաների համար, որ պարտադրում է մինչև 35 տարեկան անձ (մնացածը արդեն մեր գիտության համար ժամկետանց են), կամ այնպիսի դրամաշնորհ են, որը չի դիտարկվում ատեստացիայի համար: Ստացվում է, որ արդեն ատեստավորումից երկու տարի առաջ փակվել են առաջատար մասնագետ դառնալու կամ գոնե մի չնչին չափով աշխատավարձը բարձացնելու համար հնարավոր ճանապարհները։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ ովքեր մինչև երկու տարի առաջ արագ կողմնորոշվել են, լավ, ովքեր չեն կողմնորոշվել՝ վերջ։ Այսուհետ չկան նման դրամաշնորհներ, չկա առաջատար գիտաշխատող, չկա աշխատավարձի բարձրացում։

Պատկերացրեք մի սառույց, որի վրա փորագրվել են գեղեցիկ տեսարաններ և հանկարծ արևի շողը դուրս է եկել ու հալվել, ջուր է դարձել ամեն ինչ»։