|
Փոխարժեքներ
23 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.51 |
| EUR | ⚊ | € 443.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.6796 |
| GBP | ⚊ | £ 509.2 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներգնա տուրիզմի զարգացմանը խոչընդոտող լրջագույն պրոբլեմներից մեկը ճանապարհների անբարեկարգ վիճակն է: Այս մասին ահազանգում են Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները: Հայաստանի անբարեկարգ ճանապարհների խնդիրը հասել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, և նա իր տարեկան զեկույցում անդրադարձել է դրան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ՄԻՊ-ը տվյալներ է ստացել այն մասին, որ շահագործվող 3477.6 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներից 44.0 կմ միջպետական և 353.0 կմ հանրապետական նշանակության ճանապարհները գնահատված են «վատ» և ենթակա են հիմնանորոգման:
Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում ճանապարհները գտնվում են գերազանց վիճակում, իսկ տուրիզմը տարեցտարի ծաղկում է ու արդյունքում անցյալ տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկ՝ 8,6 մլն մարդ, իսկ Հայաստան ժամանել են 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: