|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողների ատեստավորումից «կտրված» ԱԺ հնաբնակներից մի քանիսին աշխատանք է առաջարկել։ Նրանցից մեկը տեղեկատվական վարչության նախկին պետ Մարուսյա Ավետիսյանն է՝ ԱԺ-ի «դասատուն», ում ամեն օր կարելի է տեսնել ԱԺ եկած դպրոցականների կամ ուսանողների շրջայց եւ «Բաց դաս» կազմակերպելիս։
Նա ԱԺ-ում է մոտ 25 տարի։ Նրան կտեղավորեն ԱԺ արարողակարգի այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնում՝ որպես հայեցողական աշխատող։ Հովհաննես Շիրազի դստերը եւս, ով չէր անցել ատեստավորումը, կպահեն ԱԺ-ում։ Աստղիկ Շիրազը ԱԺ հանրային կապերի վարչության տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի պետն է, կշարունակի աշխատել որպես ավագ մասնագետ։ Ատեստավորման 2-րդ փուլը կմեկնարկի ապրիլին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: