|
Փոխարժեքներ
27 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը հարց է հղել.
«էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը։
Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու համար»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է տիկին Գալեյանը։
«Պարտություն կրած իշխանությունը, սովորաբար, հրաժարական է տալիս ու տեղը զիջում է ավելի ուժեղ իշխանության, որոնք կկարողանան շատ հարցեր լուծել։
Աթոռը սոսնձված է իրենց հենց նրա համար, որ չբացահայտվի այն դավաճանությունները, որոնք տեղի են ունեցել պատերազմի ընթացքում, դրանից առաջ ու մինչ օրս, ամբողջ հարցերն այդ աթոռի տակ են գտնվում»,- ասել է Աստղիկ Գալեյանը՝ նշելով, որ այս իշխանության ձեռքին ճար լինի՝ Եռաբլուրն էլ հողին կհավասարեցնեն։