կարևոր
595 դիտում, 56 րոպե առաջ - 2026-09-09 10:43
Քաղաքական

ՀՀ-ՌԴ հարաբերությունների մեղմացում չի լինի, քանի դեռ Փաշինյանն է իշխանության գլուխ․ Զատուլին

ՀՀ-ՌԴ հարաբերությունների մեղմացում չի լինի, քանի դեռ Փաշինյանն է իշխանության գլուխ․ Զատուլին

Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը НСН-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների մեղմացման հնարավորությանը։ Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության գլուխ, գրում է lenta.ru-ն։

Զատուլինը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է Երևանի վարած քաղաքական կուրսով, որը, նրա գնահատմամբ, փորձում է դաշինքներ կնքել Մոսկվայի հակառակորդների հետ։

«Չնայած պարբերական շփումներին՝ հարաբերությունների մեղմացում չի լինի, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության գլուխ», - հայտարարել է պատգամավորը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի ենթարկվի «Հայաստանի շանտաժին»։ Միաժամանակ Զատուլինը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի անցկացնի Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է քվեարկության արդյունքներում պարտություն կրելուց։