|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Նոյեմբերյանի Ջուջևանի գյուղում ապրող միակ ադրբեջանցի ընտանիքից սերված, անասնապահ Աբդըլայի միակ որդին, Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած, գիշերները հայկական պատմավեպեր կարդացած Շահին Մուստաֆաևը դարձավ Ադրբեջանի շահերի նվիրյալ, այդ երկրի փոխվարչապետ, իսկ Իջևանի թիվ 1 դպրոցը ոչ գերազանց ավարտած Նիկոլ Փաշինյանը նույնպես դարձավ ադրբեջանական շահերի պաշտպան։ Ի դեպ , այսօր Շահին Մուստաֆաևի Երևան ժամանելու պատճառով փակել էին օդանավակայան տանող ճանապահը, մեծ խցանումներ էին առաջացել։ Չգիտեմ, թե ինչ գործով է Մուստաֆաևը եկել Հայաստան, սակայն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու։ Սակայն իրենք իրենց երբեք պարտված չեն համարելու»։