կարևոր
1078 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-14 23:13
Հասարակություն

Փաշինյանն իր «քայլող ուսապարկերի» միջոցով ընդունել է փուչիկ օրենք, որը ԵՄ-ն չտեսնելու տվեց․ Ոսկան Սարգսյան

Փաշինյանն իր «քայլող ուսապարկերի» միջոցով ընդունել է փուչիկ օրենք, որը ԵՄ-ն չտեսնելու տվեց․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանգ գրում է.

«Ինչո՞ւ Եվրոպական երկրների ղեկավարներին չի հետաքրքրում Հայաստանում եվրոպական արժեքների ոտնահարումը․

Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, Եվրոպայի քաղաքական ղեկավարներին եվրոյոնջաներ էր կոչում։ Փաշինյանն իր «քայլող ուսապարկերի» միջոցով ընդունել է դեկլարատիվ, փուչիկ օրենք Եվրոպական միության Հայաստանին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, որը Եվրամիությունում չտեսնելու տվեցին։

Եվրոպական միությունը հիմնված է արժեքային համակարգի՝ եվոպական արժեքների վրա, որոնց հիմքում ժողովրդավարությունն է, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, խոսքի ազատությունը և այլն։ Սակայն Եվրոպական միությունը խրախուսում է իբր թե եվրոպական ուղին բռնած, իրականում ավտորիտար Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ դատարանների վրա գործադրած ճնշումնրը, քաղաքական հակառակորդներին քրեական հոդվածներով կալանավորելը, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, Հայաստանի իշխանության մեծ կոռումպացվածությունը։

Փաստորեն, Եվրոպական միությունը քաղաքակրթական օրրան Հայաստանը համարում է 3-րդ կարգի երկիր, որտեղ կատարվող անօրինականությունենրի վրա կարելի է աչք փակել։ Եվրոպական ղեկավարների կողմից նման անսկզբունք վերաբերմունքը Հայաստանի բնակչության շրջանում արժեզրկում է եվրոպական արժեքները ու դրանց իբր կրողներին»։