Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային ճշգրտումների թեման կա´մ կանգնած է, կա´մ կրկին կուլիսային քննարկումների փուլում է:
ՀՀ կառավարիչը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածներում Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու մինչև այժմ Ադրբեջանի հետ համաձայնեցված չէ սահմանային ճշգրտումների կանոնակարգը և որ շատ կարևոր է` առանց ամբողջական համաձայնեցումների, ինչու է Ադրբեջանին տարածքներ զիջել:
Իհարկե, շատ դժվար է տեղի ունեցողը դելիմիտացիա անվանելը, որովհետև այն, ինչ ենթադրում է այդ պրոցեսը միայն խիստ վերապահումներով կարելի է դելիմիտացիա կոչելը:
Սա Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է, որը քպ առաջնորդը փորձում է փաթեթավորել փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո»: