|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային հարկային լուրջ մեղմացումներ է խոստացել այն դեպքում, եթե երկիրն ԱՄՆ-ի կազմ մտնի 51-րդ նահանգի իրավունքով:
«Ես կցանկանայի տեսնել Կանադան որպես 51-րդ նահանգ։ Կանադայի քաղաքացիները, եթե դա տեղի ունենա, կստանան շատ մեծ հարկային մեղմացումներ, քանի որ նրանք այժմ մեծապես ծանրաբեռնված են հարկերով: Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ ռազմական և շատ այլ հարցերով: Դուք կունենաք լավագույն բուժօգնությունը, շատ ավելի լավը», - ասել Է Թրամփը լրագրողներին՝ այցով գտնվելով Հյուսիսային Կարոլինայում։
Կանադան ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու գաղափարը նախկինում էլ հրապարակայնորեն բարձրացվել էր Թրամփի կողմից, սակայն անփոփոխ մերժվում էր կանադական կողմից, որն ընդգծում էր իր անկախությունն ու ազգային ինքնությունը: