կարևոր
781 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-07 21:49
Աշխարհ

Մասկը թույլ չի տա «Starlink»-ի օգտագործումը՝ ՌԴ տարածքին հարվածների համար

Մասկը թույլ չի տա «Starlink»-ի օգտագործումը՝ ՌԴ տարածքին հարվածների համար

Գործարար, «SpaceX», «Tesla» և «X» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը հրաժարվում է թույլ տալ Ուկրաինային օգտագործել «Starlink» համակարգը՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ ուղղորդելու նպատակով։

Ինչպես հայտնում է «The Atlantic»-ը, նա կոչ է արել համաձայնության գալ։

Ավելի վաղ ամսագիրը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազդել Մասկի վրա, որպեսզի նա թույլ տա Ուկրաինային Starlink-ն օգտագործել հարվածների թիրախավորման համար։