|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել Իրանի տարածքին արկերով պատահական հարվածի համար: Այս մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզայը:
«Մենք սահմանային գոտում հանդիպում անցկացրինք ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, և նրանք ներողություն խնդրեցին»,- նրա խոսքերն է մեջբերում Tasnim-ը:
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների վերսկսումից հետո Ադրբեջանի կողմից բազմաթիվ արկեր են ընկել Իրանի տարածք: