|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել համացանցում հայտնված, սակայն հրապարակման համար չնախատեսված մեկնաբանությունների համար: Նշենք, որ Զարիֆը անկեղծորեն խոսել էր սպանված իրանցի հայտնի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին:
«Հուսով եմ, որ Իրանի մեծ ժողովուրդը և գեներալին սիրողները, հատկապես՝ Սոլեյմանիի մեծ ընտանիքը, կներեն ինձ»,- Instagram-ում գրել է նա:
Գեներալ Ղասեմ Սոլեյմանին «Ալ Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարն էր: Սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում՝ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի արդյունքում:
Իրանի արտգործնախարարի և լրագրող Սաիդ Լայլազի միջև յոթ ժամ տևած զրույցից արտահոսքը հայտնվել էր ապրիլի 25-ին լոնդոնյան Iran International հեռուստաընկերության կայքում: