|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գերմանիայում ՀՀ արտակարգ ր լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հետ չի կանչվի: Այս մասին 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
Նշենք, որ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում: «Ազատություն»ռադիոկայանը, հղում անելով գերմանական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ Գերմանիայում կան հայկական մաֆիոզ խմբեր, որոնց աջակցում է նաեւ դեսպանը:
Նազարյանը նշեց, որ հարցը վերաբերում է շատ նուրբ խնդիրների, մասնավորապես՝ մեր դիվանագիտական ներկայացուցիչների գործունեությանը: «Սպասենք արդյունքներին, և լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն»,- ասաց նա:
Հարցին՝ դեսպանին հետ կանչելու հարցը քննարկվո՞ւմ է, փոխնախարարը պատասխանեց. «Ո՛չ, դրանք պնդումներ են մամուլում: Չեմ կարծում, որ մենք պետք է հոդվածի առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկենք»: