|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ երեկ ուշ երեկոյան տեղեկացել է Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանի որդու հետ կապված պատմությունների մասին:
Հիշեցնենք, որ Սարատակի գյուղապետ` կրկին վերընտրվել ցանկացող (առաջադրումներ դեռ չեն եղել-խմբ.) ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանի որդին՝ Արթուր Ղրզոյանը, հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ, նյութն՝ այստեղ:
«Երեկ ուշ երեկոյան իրազեկել են խնդրի մասին: Վաղը հանդիպում եմ ունենալու համայնքի ղեկավարի և, Ձեր թույտվությամբ, չասեմ՝ ում հետ: Վաղը քննարկում է լինելու»,- ասաց Մինասյանը:
Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ լրջորեն կխոսի գյուղապետի հետ, և հետո միայն կերևա՝ ինչ կլինի: «Կփորձեմ համակողմանի քննարկել, կլսեմ նաև մյուս շահագրգիռ կողմերին: Ես այս ամենի իսկությունը ճշտելու համար կանգ չեմ առնելու ոչնչի առջև»,- ասաց նա և ընդգծեց, որ դեռևս հիմքեր չկա` չառաջադրելու: «Մեր կուսակցականն է, բայց վաղը կորոշենք՝ ինչ կլինի»,- նշեց Մինասյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է` վաղվա հանդիպման ընթացքում Միշա Ղրզոյանի առաջադրման որոշումը չեղարկվի, նա պատասխանեց. «Կանխատեսումներ անելը, մանավանդ` առանց հիմքի, անփառունակ գործ է»: