|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանի քաղաքացին դատապարտվել է մահապատժի հօգուտ ԱՄՆ ԿՀՎ-ի լրտեսություն իրականացնելու համար. տեղեկացնում է yerkir.am-ը`Reuters-ին հղումով:
Իրանի դատական մարմինների հաղորդմամբ` դատապարտյալը տեղեկություններ է հաղորդել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրի մասին:
Այս տարվա հունվարին ԱՄՆ-ը հատուկ գործողություն էր իրականացրել Իրաքում, որի արդյունքում գեներալ Սոլեյմանին սպանվել էր: Ի պատասխան` Իրանը հարվածներ էր հասցրել Իրաքի արևմուտքում տեղակայված ամերիկյան ավիաբազային, նաև` Իրաքյան Քուրդիստանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտի: Արդյունքում տուժել էր ավելի քան 100 ամերիկյան զինծառայող: