|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին։
Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ դրանք կգործարկվեն Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի հաստատման շրջանակում։
«Փաստաթուղթը կոչված է պաշտպանելու ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների շահերը։
Բիզնեսի համար կգործեն միասնական, հստակ և հասկանալի կանոններ, իսկ քաղաքացիներին մարքեթփլեյսներում հասանելի կլինի ապրանքների ավելի լայն տեսականի»,- ասել է կառավարության ղեկավարը։