|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով իր ընտրության հանդեպ դավադրապաշտությունը պայթում է:
Սակայն՝ հազիվ թե: Եթե նա չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցերի հատուկ բանագնաց, դա դեռ չի նշանակում, որ խորհրդարանի նախագահի պաշտոնին նրա հայտնվելը գերազանցապես պայմանավորված չէ Թուրքիայի համար «վստահելի» քայլի կամ ժեստի հանգամանքով:
Ավելին, նրա նշանակումը ԱԺ նախաահի պաշտոնին, ըստ էության կարող է վկայել, որ փոխվում է հայ-թուրքական գործընթաց ասվածի «օրգանիկան», եւ հատուկ բանագնացների ձեւաչափը ըստ էության այլեւս դառնում է թերեւս «ժամկետանց»: Ալ կերպ ասած, այն կարող է պահպանվել, բայց ինքնին մնալ իբրեւ ֆորմալություն:
Իսկ հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացներ կդառնան թերեւս Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը, Կայյա Կալլասը, ԵՄ այլ չինովնիկներ:
Ի դեպ, հիշեցնեմ, որ հունիսի 30-ին Կոսն ու Կալլասը եղել են Թուրքիայում, բանակցել Անկարայի հետ՝ հուլիսի 1-ին Ֆոն Դեր Լայենի Բաքու, իսկ հետո Երեւան այցից առաջ»։