|
Փոխարժեքներ
02 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.2 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.7211 |
| GBP | ⚊ | £ 490.88 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Հայտնի է դարձել, որ ձերբակալել են գնդապետ Էդիկ Մալոյանին, իսկ մինչ այդ խուզարկել են տունը: Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը այս առնչությամբ գրել է. «2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:
Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար:
Հպարտ եմ որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»:
Իհարկե առաջին մարդը չէ, որ ձերբակալում է Ուժեղ Հայաստանի համակիրների կամ ֆուկցիոներների շրջանում:
Բայց, այս ձերբակալությունը իրապես նշանային է, որովհետև խոսքը նշանային մարդու մասին է:
Եվ այստեղ ուզում եմ ուշադրության արժանացնել մի հանգամանք, որի մասին, ի դեպ, ես խոսում եմ պարբերաբար: Հայաստան եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը որպես կանոն ուղեկցվում են ընդդիմության նկատմամբ «նշանային» կոտ քայլերով, ձերբակալություններով, կալանավորումներով:
Եվ այդ իմաստով ուշադրություն դարձրեք, որ Մալոյանի ձերակալությունը տեղի է ունենում այն օրը, երբ Բաքվից Երևան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը՝ Եվրահանձնաժողովի նախագահը»: