|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:
«Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում, ինչպիսին չի եղել նախորդ 30 տարիների ընթացքում։
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին։
Սրանով այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ։ Հուսադրողն այն է, որ այդ էջը շատ շուտով մեկընդմիշտ կփակվի»։