|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը, հիմա էլ ցուցադրելով հայկական ծիրանից իբր թե իր պատրաստած մուրաբաները և հայտարարելով, թե ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները՝ հանրության մեծամասնությունը քվեարկել է ԵՄ հետ մերձենալու օգտին:
Կոսը թերևս նկատի ունի ՔՊ օգտին քվեարկությունը, որը բացարձակապես Եվրոմիության մասին չէ: Ավելին, Կոսն ինքը Եվրոմիության մասին չէ: Կոսը, նրա ընկերուհի-գործընկերուհիներ Կալլասը, Ֆոն Դեր Լայենը, այլ՝ ընդամենը Եվրոմիության դեգրադացիայի մասին են, և ըստ էության այն մասին, որ Եվրոմիությունը տանում են պարզապես ուղիղ աղետի:
Ծիրանի մուրաբաներով ֆոտոսեսիայով աղետի են «հրավիրում» նաև Հայաստանը, հանրությանը կերակրելով զանազան մանիպուլյացիաներով, իսկ այդ ընթացքում Հայաստանը «թաղելով» ավտորիտարիզմի ճահճում:
Եթե դա է այն փոփոխությունը, որը հիացնում է Կոսին ու նրա ընկեր-ընկերուհիներին, ապա Հայաստանի այդ փոփոխությունների համար պարզապես պետք է միայն տագնապել»: