|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.
«Էրդողանն ու Պուտինն այս ընթացքում խոսել են երեք անգամ: Անկասկած է, որ այդ խոսակցության շարժառիթներն ու թեմաները տարբեր են, բայց նկատելի է մի հատկանշական հանգամանք՝ բոլոր երեք խոսակցությունները եղել են ԱՄՆ հետ կապված որոշակի իրողությունների ֆոնին: Մասնավորապես, առաջինը՝ երբ ԱՄՆ առաջին անգամ փաստացի խոսեց Ադրբեջանի նախահարձակ լինելու և Թուրքիայի ներգրավված լինելու մասին: Երկրորդ խոսակցությունը եղավ, երբ ԱՄՆ նախաձեռնեց հրադադարի փորձ: Եվ հիմա երրորդը՝ երբ ԱՄՆ-ում հայտնի դարձավ նախագահի ընտրության արդյունքը, թերևս թե՛ Էրդողանի, թե՛ Պուտինի համար ոչ այնքան հաճելի արդյունքը: Հաշվի առնելով այն, որ Բայդենն Իրանի հետ կարգավորման գնացած Օբամայի վարչակազմում էր, ենթադրվում է, որ Թրամփի փոխարեն նրա նախագահությունը նախընտրելի արդյունք է Իրանի համար»: