Միասին կարող ենք
կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-04 10:37
Քաղաքական

ՀՀ իշխանության միջոցառումները արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն․ Աբրահամյան

ՀՀ իշխանության միջոցառումները արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Տարածաշրջանային նոր պայթյունը, որն ընթանում է Հայաստանի անմիջական հարևանությամբ սպառնալիքների, ռիսկերի, անորոշությունների համախմբում է:

Սակայն մեկ այլ հարցում եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:

ՌԴ-Ուկրաինա պատերազմ, նախորդ և այս տարի Իրանի դեմ պատերազմական գործողություններ. ի՞նչ զսպման մեխանիզմներ են գործում, կանխարգլման ի՞նչ պրակտիկա է «աշխատում», ի՞նչ զորատեսակներ են գործում և արդյունավետություն ապահովում:

Ճիշտ է` մասշտաբների խնդիր կա, սակայն պատերազմի վարման նոր մոտեցումները և մարտավարությունը, կիրառվող զորատեսակները համեմատելիության որոշակի հնարավորություն ստեղծում են նաև Հայաստանի համար` գնահատելու մեր շուրջ առկա սպառնալիքները` հասկանալու, թե ինչպիսի սպառնալիքներ ու ռիսկեր կարող են լինել և ինչպես պետք է դրանք նվազագույն կորուստներով հաղթահարել:

Հայաստանյան իշխանության` անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն:

Կա որոշակի ծախսվող գումար,սակայն դրա արդյունավետությունն ու իրադրությանը համահունչ լինելը, մեղմ ասած, խիստ կասկածելի է»: