|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
Մոսկվան համոզված է, որ Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում աշխատանքի վերսկսումը կհամապատասխաներ հանրապետության շահերին, իսկ ՀԱՊԿ-ը շարունակում է մնալ տարածաշրջանային կայունության երաշխավորը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերսկսումը նախևառաջ կհամապատասխաներ հենց Հայաստանի շահերին։ Կազմակերպությունը մնում է տարածաշրջանային կայունության պահպանման արդյունավետ և, ըստ էության, այլընտրանք չունեցող մեխանիզմ», - ասել է Զախարովան։