|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայկական կողմի հրաժարումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին մասնակցելուց չի համապատասխանում հանրապետության ժողովրդի շահերին։ Նոյեմբերի 22-ին ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ որոշումը, իհարկե, ափսոսանք է առաջացնում: Մենք չենք կարծում, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին և նպաստելու է անվտանգության, կայունության ամրապնդմանը մեզ համար բարեկամ այդ երկրում: Միևնույն ժամանակ, ինչպես հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելափակել կազմակերպության կանոնադրային մարմինների աշխատանքները, չեն խոչընդոտելու արդեն համաձայնեցված փաստաթղթերի ընդունումը: Ըստ էության, դա Երևանի համար դուռը բաց է պահում և նրան հնարավորություն տալիս հետագայում միանալ աշխատանքին: Լիահույս ենք, որ հայ դաշնակիցները կօգտվեն այդ հնարավորությունից: Համոզված ենք, որ ՀԱՊԿ-ը ներկայիս իրավիճակում կոչված է կարևոր դեր խաղալու տարածաշրջանային կայունության գործում»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյան չեն մասնակցելու ՀԱՊԿ շրջանակում կայանալիք հանդիպումներին։