|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ, վաղը՝ հունիսի 20-ին, Արագածոտնի թեմի եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
«Հրավիրում ենք բոլորիդ միասնական աղոթքի՝ հայցելու մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը։ Նրա Սուրբ Աջը եղել և մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը, ինչպես և անանց գանձն ու զորությունը:
Սիրով սպասում ենք ձեզ՝ միասին նշելու մեր եկեղեցու մեծագույն տոներից մեկը»,- նշում են թեմից՝ ներկայացնելով պատարագների ժամանակացույցը.
Սաղմոսավանք վանական համալիր - ժամը 09:00
Ծաղկահովիտի խոնարհված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - ժամը 09:00
Լուսագյուղի խոնարհված Կարմիր վանք - ժամը 09:30
Արայիի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամը 10:00
Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի - ժամը 10:00
Փարպիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի -ժամը 10:30