|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երիտասարդության համաշխարհային փառատոնի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներին: Այս մասին հայտնում են դեսպանատան մամուլի ծառայությունից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից հուշամեդալներ են հանձնվել Երիտասարդության համաշխարհային փառատոնի համակարգող Հայկ Դերզյանին և Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ռուսաստանցի հայրենակիցների համակարգող խորհրդի երիտասարդական թևի անդամ Տիգրան Մալխասյանին:
Ռուսաստանի դեսպանը պարգևների արժանանալու կապակցությամբ շնորհավորել է հասարակական գործիչներին՝ ընդգծելով նրանց ներդրումը երկու երկրների միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման գործում:
«Երիտասարդության համաշխարհային փառատոնը, որն անցկացվել է ձեր անմիջական մասնակցությամբ, աշխարհին ցույց տվեց Ռուսաստանի բաց լինելը, երկխոսության և համագործակցության պատրաստակամությունը»,- նշել է Կոպիրկինը:
Նա ընդգծել է, որ ակտիվիստները ի սրտե դարձել են ռուս-հայկական բարեկամության առաջնորդողներ և շարունակում են իրենց լուման ներդնել երկու երկրների երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև երկխոսության ամրապնդման գործում: