|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով գրավոր հարցմանը։
«Ներքին Ոսկեպարի` հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են ԱԱԾ-ից։
Քարտեզի վրա կարմիր գծով նշված է Բաղանիս և Ոսկեպար գյուղերի մոտակայքում սահմանագծման արդյունքում կառուցված ցանկապատը, նարնջագույնով` մի քանի հարյուր մետրանոց այն հատվածը, որտեղ ցանկապատ դեռ չի կառուցվել։
Մուգ շագանակագույնով նշված է այն տարածքը, որը վերահսկվում էր ՀՀ զինված ուժերի կողմից, և որը նրանք զիջել են Ադրբեջանին։ Բաց շագանակագույնով նշված է «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ դիրքերի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միջև ընկած հատվածը, որը սահմանազատումից հետո նույնպես ամբողջությամբ անցել է Ադրբեջանին։
Թե ինչու սահմանային ցանկապատը դեռևս ավարտուն տեսքի չի բերվել 2024 թվականին սկսված սահմանազատումից և սահմանագծումից հետո և մինչ օրս, ԱԱԾ–ից չեն պարզաբանել։