|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հավանություն են տվել Արաքս գետի վրա գտնվող «Գըզ Գալասը» և Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանների կառուցման շարունակմանը. հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Հարցը քննարկվել է Իրանի Թավրիզ քաղաքում (Իրանական Ադրբեջան) տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ նահանգի և թշնամու կողմից օկուպացված հայկական Ջրականի (Ջաբրայիլ) միջև հիդրոէլեկտրակայանի կառուցումը Իրանի էներգետիկայի նախարարության կողմից իրականացվող հիմնական նախագծերից է: Նախորդ տարվա դեկտեմբերին նախարար Ռեզա Արդաքանյանն ասել էր, որ երկու երկրները պայմանավորվել են վերսկսել հիդրոէլեկտրակայանի շինարարությունը: