|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածնքների և բնական պաշարների նախարարներին, համագործակցելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, 15 օրվա ժամկետում ներկայացնել փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկայիս իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ: Մասնավորապես` կառավարության որոշմամբ սահմանված փոքր ՀԷԿ-երի սխեմաների վերանայում, Ախուրյան, Դեբեդ, Արփա, Ազատ, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրոկայանների կառուցման նպատկահարմարության վերաբերյալ:
«Մենք ունենք բնապահպանական հնարավոր խնդիրներ այն կետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան պետք է: Կարծում եմ` այստեղ լուծումներ կան: Էներգետիյայի նախարարությունից ակնկալում ենք, որ այս հարցին մոտենան այնպես, որ էներգետինկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան»,- ասաց վարչապետը: