Միասին կարող ենք
կարևոր
1306 դիտում, 2 ժամ առաջ - 2026-05-17 11:10
Հասարակություն

Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադարձել է մայիսի 16-ին Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի հետ կապված դեպքին։

«Քարոզչական պաստառ վնասելը վարչական իրավախախտում է, այն էլ եթե վնասվում է օրենքով սահմանված կարգով փակցված պաստառը /Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածն է/

Պատիժը` տուգանք 50,000-100,000 ՀՀ դրամ:

Չի կարող պաստառ վնասելը որևէ դեպքում քրեական պատասխանատվություն ենթադրել:

Այս այլասերված իրավամեկնաբանություններով առաջնորդվող իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը, եթե զլմ-ներում ներկայացված փաստերը հաստատվում են»,-գրել է փաստաբանը։


Հիշեցնենք՝ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված քաղաքացու ինքնասպանության մասին։

Առողջապահության նախարարություն էլ իր հերթին մանրամասներ է հայտնել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի ինքնավնասման դեպքից։