|
Փոխարժեքներ
27 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչության խոսնակ Գյանենդրա Բհուլը «Ռոյթերս»-ին հայտնել է, որ «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A330 ինքնաթիռի Կատմանդուի օդանավակայանում վայրէջքի ժամանակ շասսին այրվել է ։
TK726 չվերթը Ստամբուլից Կատմանդու էր ուղևորվում։ Վայրէջքից հետո ինքնաթիռից տարհանվել են 277 ուղևոր և 11 անձնակազմի անդամ. ոչ ոք չի տուժել։
Ըստ Բհուլի՝ հրդեհը բռնկվել է ինքնաթիռի աջ հետևի անիվների մեջ։ Հրդեհը մարվել է, և ինքնաթիռը քարշակվել է։
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության խոսնակ Յահյա Ուստյունը «X»-ին ասել է, որ ծուխը նախնականորեն առաջացել է հիդրավլիկ գծի տեխնիկական անսարքությունից։ Հետադարձ չվերթի համար նախատեսվում է լրացուցիչ թռիչք, և մասնագետները սկսել են ինքնաթիռի տեխնիկական զննումը։