|
Փոխարժեքներ
13 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Դպրոցաշինությունից խոսել սիրող իշխանությունները մտադիր են ողջ ՀՀ տարածքում փակել նոր կրթական հաստատություններ։
Օրերս Նոյեմբերյան խոշորացված համայնքում էի։ Բնակիչները մտահոգված էին, որ Նոյեմբերյանում ևս կարող են փակվել միջնակարգ դպրոցներ։
Նշեմ, որ թեև ԿԳՄՍ նախարարության հերքումներին, հանրության շրջանում լայնորեն տարածվում են տեղեկություններ, որ սեպտեմբերի 1-ից մարզերում գործող 200-ից ավելի դպրոցներ դադարեցնելու են իրենց գործունեությունը։
Ըստ նույն տեղեկությունների՝ փակվող դպրոցների մի զգալի մաս Սյունիքի և Շիրակի մարզերում են։
Օպտիմալացման և միավորման անվան ներքո արդեն իսկ փակվել են դպրոցներ։ Դրանք հիմնականում սահմանամերձ գյուղերի դպրոցներն են, որտեղ աշակերտների քանակը չի գերազանցում 100-ը։
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանն ահազանգում է, որ Ահնիձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցը ևս սեպտեմբերի 1-ից կարող է չբացել դռները աշակերտների առաջ։
Սա անթույլատրելի է․ փոխանակ մտածեն մեզ համար անվտանգային նշանակություն ունեցող սահմանամերձ բնակավայրերի զարգացման մասին, մի բան էլ՝ լուծարում են կրթական հաստատությունները։
Ի՞նչ է անելու փակվող դպրոցի անձնակազմը։ Ինչպե՞ս են աշակերտներն ամեն օր կրթություն ստանալու համար տեղափոխվելու մեկ այլ բնակավայր։
Նշեմ, որ 2000-2001 թվականներին Հայաստանի կառավարությունը մերժեց սահմանամերձ գոտիներում դպրոցների փակման առաջարկը՝ հասկանալով մեր անվտանգությանը սպառնացող հետևանքները։
Այս գործընթացը որևէ կապ չունի կրթության որակի բարձրացման, օպտիմալացման հետ։ Սա նպաստելու է գյուղերի դատարկմանն ու արտագաղթին։
Մինչդեռ, մեր պետության անվտանգության մեջ մեծ դեր ունեն հենց սահմանապահ գյուղն ու գյուղացին։ Պետք է խրախուսել, որպեսզի բնակիչները մնան իրենց գյուղում, կազմեն ընտանիքներ և ապրեն արժանապատիվ պայմաններում։ Անթույլատրելի և վտանգներով լի այս ծրագիրը պետք է օր առաջ կասեցվի»։