|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հարցը զեկուցելիս խոսեց նաև մի խնդրի մասին` գազը հասնում է սահմանամերձ բնակավայրեր, սակայն ներքին խնդիրները լուծված չեն, հատկապես` Կոթի, Ոսկեվան, Ոսկեպար համայնքներում: Նա խնդրեց էներգետիկ ենթակառուցվածքների նախարարին` լուծումներ գտնել:
Վարչապետը դիմեց էներգետիկ ենթակառուցվածքների նախարարին: «Պարո'ն Մանուկյան, սահմանամերձ բնակավայրերի համար մենք հատուկ ռեժիմ ունենք, որ այն բնակավայրերը, որոնց մոտ գազիֆիկացումը անտրամաբանական ծախսերի հետ է կապված, առաջարկել այլընտրանքային էներգիա: Խնդրում եմ քննարկել բոլոր տարբերակները, եթե գազի խնդիրը շատ չի տարբերվում ծախսի առումով, ապա խնդրենք «Գազպրոմ-Արմենիա»-ին, որ այս բնակավայրերի համար հատուկ ռեժիմ սահմանի»,- ասաց վարչապետը: