|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօրվա կառավարության նիստ վարում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Փարիզում է:
Նիստում գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը: Նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին:
Նշված 37 բնակավայրերի հողօգտագործողների կողմից 2018 թվականին 2019 թվականի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հա-ի համար նախատեսվում է հատկացնել 60 հազար դրամ գումար: Որոշումը կնպաստի չմշակվող վարելահողերի կրճատմանը, պարենային ինքնաբավությանը, տարածքային անհամամասնության մեղմմանը: