Փոխարժեքներ
24 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.08 |
EUR | ⚊ | € 442.6 |
RUB | ⚊ | ₽ 4.9314 |
GBP | ⚊ | £ 516.54 |
GEL | ⚊ | ₾ 141.73 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ահազանգում է.
«Կրթական իբր որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի համաձայն փակվելու են նաև Շիրակի մարզի Ամասիա համայնքի Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ սահմանամերձ բնակավայրերի դպրոցները։
Ապազգային իշխանության ներկայացուցիչները որոշել են փակել դպրոցներն առանց մանկավարժների, ծնողների, աշակերտների կարծիքը, ինչպես նաև տարածաշրջանի բնակլիմայական և ենթակառուցվածքների հասանելիությունը հաշվի առնելու։
Սահմանամերձ համայնքներում դպրոցի փակումը անվտանգային լուրջ խնդիր է։
Դպրոցը գյուղում միայն կրթական հաստատություն չէ։ Այն համայնքի կյանքը պահող հիմնական օղակն է։
Սահմանամերձ գյուղի դպրոցը փակել նշանակում է թուլացնել մեր սահմանը, ստիպել ընտանիքներին լքել գյուղերը և վտանգել ազգային անվտանգությունը։
Պետությունը պարտավոր է հատուկ մոտեցում ցուցաբերել սահմանային բնակավայրերին՝ ոչ թե հաշվել աշակերտների քանակը, այլ գնահատել յուրաքանչյուր դպրոցի ռազմավարական նշանակությունը»։