|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եղեգնաձորի պետական տնտեսագիտական համալսարանը երբ հիմնադրվում էր, երկու հիմնական նպատակ ուներ՝ տարածքային համաչափ զարգացում և սոցիալական խնդիրների լուծում կրթության միջոցով: Այս խնդիրներից ո՞րն եք լուծել, որ փակում եք բուհը․ ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Մի քանի օր առաջ կրթության նախարարն այստեղ խոսում էր ֆինանսական խնդիրների մասին։ Պարո՛ն նախարար, Դուք հաշվապա՞հ եք, թե՞ կրթության նախարար: Գոնե գաք, ասեք, թե՝ ո՞նց խնդիրները լուծենք, ասում եք՝ եկեք փակենք, գումար չկա»,- ասաց նա: