|
Փոխարժեքներ
13 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
«Սա քաղաքականություն չի, ազգի գուոյության խնդիրն ա, ժողովուրդ, եթե սա չկասեցվի, եթե չպատժվի մեղավորը շարունակական բնույթ է կրելու։ Ովքեր բազմոցներին տանը նստած եթերը նայում են, վաղը ձեր երեխաներն են զոհ դառալու , բայրաքթարները գալու են ձեր երեխաներ վրա , ման եք գալու ձեր երեխաների մասունքներն ու չեք գտնելու ․ էս համատարած անտարբերությունն ուղղակի սպանում է ։ մեր ընկերները ծանոթները և մյուսները, ովքեր ապրում են մեր երեխաների չապրած տարիների հաշվին , բոլորդ պետք է ասեիք դուք նստեք ծնողներ՝ մենք կպայքարենք արդարության համար։ Հերի՛ք եղավ, ձեր անտարբերության ու կոմֆորտ զոնայից դուրս եկեք»,-այս մասին հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մայրը, ով տասնյակ ծնողների հետ միասին բողոքի ակցիա են անում Գլխավոր դատախազության դիմաց՝ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Մանրամսն՝ տեսանյութում