Միասին կարող ենք
կարևոր
3235 դիտում, 3 շաբաթ առաջ - 2026-03-03 14:53
Քաղաքական

Տորոնտոյում նշվել է ՀՅԴ 135-ամյակը

Տորոնտոյում նշվել է ՀՅԴ 135-ամյակը

2026-ին փետրվարի 27-ին Տորոնտոյի Հայ երիտասարդական կենտրոնի «Համազգային»-ի սրահում տեղի է ունեցել ՀՅԴ 135-ամյակի հանդիսավոր տոնակատարությունը, որը կազմակերպվել էր Տորոնտոյի ՀՅԴ «Ս. Թեհլիրեան» կոմիտեության կողմից։ Տոնակտարությանը մասնակցել են համայնքային, եկեղեցական ու քաղաքական ներկայացուցիչներ։

Տոնակատարությունը սկսվել է Հայաստանի, Արցախի և Կանադայի օրհներգներով ու նահատակների հիշատակի լռութհամբ։

Ելույթներով ընդգծվեց Դաշնակցության պատմական ուղին, ազգային ինքնության պահպանման և պետականության պաշտպանության հրամայականը, ինչպես նաև երիտասարդության դերակատարությունը ազգային կյանքի մեջ։

Գլխավոր պատգամը փոխանցեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով անդրադարձավ ներկա մարտահրավերներին և կոչ ուղղեց Հայաստանում և Սփյուռքում համազգային միավորմանը:

Առավել մանրամասն՝ arfd.am կայքում