|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում։ Այն համախմբելու է կուսակցության անդամներին, համակիրներին, ինչպես նաև պետական, քաղաքական ու հասարակական գործիչներին։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Հանուն հայի, հանուն պետության» կարգախոսի ներքո՝ ընդգծելով ՀՅԴ աշխարհայացքը, գաղափարական հիմքերը և արժեքները։
Միջոցառման ընթացքում ուղերձներով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ցուցադրվելու են նաև մի շարք թեմատիկ տեսաֆիլմեր, որոնք ներկայացնում են Դաշնակցության պատմական ուղին, ազատագրական պայքարի կարևոր հանգրվանները և գործունեությունը ներկայումս։
Հանդիսության նպատակն է արժևորել 135-ամյա քաղաքական ու հասարակական ժառանգությունը, կարևորել ազգային դիմադրողականության գաղափարը և ներկայացնել ՀՅԴ տեսլականն ու մոտեցումները՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։
Միջոցառումն իրականացվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ։
05.12.25
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ