|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մայիսի 5-ին նշվեց Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակը: Դրա շրջանակներում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի հարակից այգում մայիսի 4-5-ը ձևավորված ավանում անդամ պետությունները տարաբնույթ միջոցառումներով ներկայացրին իրենց երկրները:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց հայկական գինու համտես և պատմամշակութային հուշարձաններին նվիրված ցուցահանդես: Կատարումներով հանդես եկավ Ստրասբուրգի «Վերածնունդ» հայկական պարային համույթը:
Տեղեկանք. Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարին անցնում է «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» կարգախոսի ներքո: Գործարկվել է տարեդարձին նվիրված կայքէջ՝ https://70.coe.int/home/: Ողջ տարվա ընթացքում Ստրասբուրգում և անդամ պետություններում կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ՝ նշանավորելու անհատի և քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում առանցքային կազմակերպության` Եվրոպայի խորհրդի համար այս կարևոր հանգրվանը: