|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.51 |
| EUR | ⚊ | € 449.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.8812 |
| GBP | ⚊ | £ 517.38 |
| GEL | ⚊ | ₾ 140.49 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Խորհրդարանը երեկ շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը։ Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։
Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ, իսկապես, վարքականոնի խախտում է տեղի ունեցել, ՔՊ-ականները երեկ անթաքույց պաշտպանեցին Հակոբ Մովսեսին՝ ըստ էության ցույց տալով, որ թքած ունեն անկախ կոչվող երկու մարմինների՝ ՀՌՀ-ի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, կարեւորը՝ որ այնտեղ աշխատողները ծառայեն Փաշինյանին ու ՔՊ-ին։ Ըստ ամենայնի՝ իշխող խմբակցությունը վաղը չի մասնակցի փակ-գաղտնի քվեարկությանը, իսկ ընդդիմությունը միայնակ բավարար ձայներ չունի, եւ ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը․ պետությունից փող կստանա՝ իբր անկախ հանձնաժողովի անդամ լինելու համար, բայց կշարունակի հարցազրույցներ տալ` հօգուտ քաղաքական ուժի եւ անձի։