կարևոր
1906 դիտում, 4 ժամ առաջ - 2026-01-26 10:48
Քաղաքական

Այդպես արեցինք Դանիել Իոաննիսյանի առումով, կլինի նաև Խաչատուր Սուքիասյանի դեպքում․ Նաիրի Հոխիկյան

Այդպես արեցինք Դանիել Իոաննիսյանի առումով, կլինի նաև Խաչատուր Սուքիասյանի դեպքում․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «ՔՊ-ի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) դիմել է դատարան' ինձնից պահանջելով հերքել ամերիկյան լրատվամիջոցի հրապարակումը և իրեն վճարել 5 մլն դրամ։

Իհարկե, ծայրից ծայր սնանկ է այդ հայցը, զուրկ իրավաբանությունից' հաշվի չառնելով, որ ամերիկյան լրատվամիջոցում Խաչատուր Սուքիասյանի մասին գրվածի հեղինակը ես չեմ, այլ ես ընդամենը մեջբերել եմ տվյալ լրատվամիջոցի խոսքը' հղում տալով։

Իսկ ամերիկյան լրատվամիջոցում գրված էր, որ Խաչատուր Սուքիասյանը և Նիկոլ Փաշինյանը զբաղված են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով։ Ես իմ կողմից որևէ բան չեմ ասել, բայց ՔՊ -ի պատգամավորն ինձնից է պահանջում հերքել։

Իրավական երկրում այսպիսի հայցերը նույնիսկ դատարան չէին մտնի, բայց մենք հասկանում ենք, թե ինչպիսի երկրում ենք ապրում, մանավանդ որ դատական գործերի մեծ մասը խորքում ունեն քաղաքական նպատակներ' ընդդիմադիրներին ճնշելու և ֆինանսական խնդիրներով զբաղեցնելու համար։

Չեմ բացառում, որ առաջիկա օրերին կարող է նաև իմ բանկային հաշիվների վրա արգելանք դրվել։ Այդպիսի ճնշման փորձ իմ նկատմամբ եղել է 2023-ին Երևանի քաղաքապետի ընտրության ու Արցախի հայաթափման ժամանակ, և դա նույնպես կիրառվող արատավոր պրակտիկա է ընդդիմադիր գործիչների դեմ։

Բոլոր դեպքերում ոչ միայն ընդունում եմ Խաչատուր Սուքիասյանի դատական մարտահրավերը, այլև կապացուցեմ այդ հայցի սնանկությունը և հետո կպահանջեմ Խաչատուր Սուքիասյանից' դրամական փոխհատուցում վճարել իմ փաստաբանի ծառայությունների համար։

Այդպես արեցինք Դանիել Իոաննիսյանի առումով, կլինի նաև Խաչատուր Սուքիասյանի դեպքում»։